Փրկի՛ր մեզ, գթած, լսի՛ր, 
 ողորմած.
Մի՛ մտիր մարտի կավի հետ 
 մեռած,
Տե՛ս, թե ինչպես ենք կրկին ու կրկին
Ցանկապատերը ջարդում անխնա:
Ողորմյա՛, լուսեղ, մի՛ թող, որ օձը կծի 
 մեզ նորեն,
Դեռ չապաքինված ոսկորներիս մեջ 
 թույն կաթեցնելով,
Ձա՛յն տուր բարձունքից,
Տար մեզ դեպի Տուն:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ